Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Փորձում են «ստատուսներով» կրկին մարդկանց մոլորության մեջ գցել

Փորձում են «ստատուսներով»  կրկին մարդկանց մոլորության մեջ գցել
10.11.2025 | 18:06

Օրվա կառավարիչները «Հաղթելու ենք» հայտնի թեզի սրբագրման օպերացիան են «խոդի» տվել, և հանրությանը մանկուրտացնելու հերթական սցենարի մեկնարկը երեկվանից արդեն տրվել է։ Բանից պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի համար այդ հայտնի արտահայտության ակունքը անհայտ է, և նա փնտրում է այն առաջինը տարածողին։

Տեսեք՝ ինչ «սխեմա» են աշխատեցնում․ նախընտրական փուլին ընդառաջ փորձում են հերթական անգամ ջնջել մարդկանց հիշողությունը և անմեղ դեմքով հայտարարել, թե՝ «ախպեր, մենք էս թեմայում չկանք, մենք չենք ասել, որ Արծրունն ամեն օր Հանրայինից հայտարարեր՝ «Հաղթելու ենք»», այլայլված նշում, թե՝ «էդ հեշթեգը ամբողջ թիմով մենք չէինք տարածում»։

Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է՝ տեղի ունեցած ողբերգության առաջին մեղավորն ու պատասխանատուն իրենք են, իսկ թիվ մեկ՝ Նիկոլը։ Հիմա եկել, «սրտացավ» դեմքով ասում է՝ «ո՞վ է հեղինակը»։

Հիշո՞ւմ եք՝ «Неудержимый» ֆիլմի հերոսի դեմքով «սպարապետ» Տոնոյան Դավիթը ոնց էր հայտարարում՝ «Հաղթելու ենք»։ Իսկ միգուցե էն «Հաղթելու ենք» պաստառներն էլ էին նախկինները սարքե՞լ ու քաղաքում տեղադրել, որ մարդիկ հարբեն էդ դոզայից:

Մոտս այնպիսի տպավորություն է, որ նոյեմբերի 5-ին հանձնված Շուշիի մասին, երբ նոյեմբերի 6-ին ու 7-ին Նիկոլն իր էջում գրում էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», Չախոյան Տարոնն է գրել, ինքը՝ բանից բեխաբար։

Նիկոլենք ունեն ֆենոմենալ մի տակտիկա՝ մարդկանց հիշողությունը ջնջել, նրանց դարձնել անզգա մանկուրտ և հասարակության հետ վարվել այնպես, ինչպես տվյալ պահին իրենց ձեռնտու է։ Փաստացի 44 օր շարունակ մարդկանց ամեն օր խաբելուց հետո հիմա փորձում են մի քանի «ստատուսով» մաքրել դա ու կրկին մարդկանց մոլորության մեջ գցել։

Քանի որ մեր ժամանակներում տեղեկատվական հոսքերը գերհագեցած են, և մարդիկ ապրում են օրվա նորություններով, Նիկոլի համար «Երկիր ՀԺ»-ն մշտապես աշխատում է․ ավելին, երբ իր համար քիմքահաճո թեզ է հայտնվում, այն դառնում է օրվա թրենդը, և բոլորը սկսում են խոսել դրա մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5412

Մեկնաբանություններ